YerevaToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Տարածաշրջանի միակ ղեկավարը, որ էս նեղ-մաջալին հա՛մ արձակուրդում է, հա՛մ հեծանիվ է քշում, հա՛մ հարսանիքների մեջ է։
Մնացած ամեն ինչի հերն էլ անիծած։
Էն Իրանի նախագահը գիշեր-ցերեկ պլաններ է կազմում Իսրայելի վրա հարձակվել-չհարձակվելու, Պուտինն ակտիվացնում է ուկրաինական ճակատը, զուգահեռ Իրանի հետ քննարկում զարգացումները․ Էրդողանն իր հերթին է ակտիվ հանդիպումներ ունենում, կոշտ ելույթներ, չի մոռանում նաև մեզ։ Աշխարհը խառնվել է իրար, ատոմային բախման վտանգ կա։ Ալիևը խորհրդաժողով է կազմակերպում, իր երկիրը պատրաստում նոր տնտեսական հանգույցների, Հայաստանին հերթական պահանջները ներկայացնում ու ըստ ամենայնի՝ պատրաստվում հարձակման։
Իսկ մեր էս մարդը հեծանիվից իջնում-մտնում է հարսանյաց սրահ, էնտեղից հելնում՝ էլի հեծանիվ, ակտիվ ճամփորդում ու էլի ինչ-որ բաներ։
Բնականաբար, այսպիսի իրավիճակ կարող է լինել երկրում, որի ղեկավարությունից ոչինչ կախված չէ անգամ իր երկրի ներսում․ ովքեր պետք է կառավարեն, կառավարում են են, իհարկե՝ դրսից․ կլինի ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, Սորոս-բան, բայց վստահաբար՝ ո՛չ ՔՊ-ն ու Նիկոլը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը